Մովսես Երեմյան. «Սիրելիս անմոռանալի դարձրեց 22-ամյակս»
Սերիալներից եւ գովազդային հոլովակներից հայտնի Մովսես Երեմյանը դարձել է 22 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ այս ծննդյան օրն ամենալավն էր իր կյանքում.“Ընկերներս եւ սիրելիս այն դարձրին անմոռանալի:)”:
“Տարեդարձիս նախօրդ օրը մինչեւ լուսաբաց ուրախացել եմ ընկերներիս հետ, իսկ տոնական օրն անցկացրել եմ ընկերուհուս հետ, ինչպես եւ որոշել էինք”,-ասել է մոդել-դերասանը` պատմելով, որ տորթի մոմերը փչելիս այս տարի առաջին անգամ երազանք է մտապահել: