Հետ տուր 400.000 դրամս կամ մի քթի վիրահատության պատմություն


2013 թվականին ներկայումս մոսկվայաբնակ 29-ամյա Սուրենը (ազգանունը խնդրել է չնշել) քիթը վիրահատելու ցանկություն ուներ: Նրա խոսքով` շնչառական որևէ խնդիր չուներ, պարզապես ցանկանում էր վիրահատության միջոցով ստանալ քթի իր ուզած նոր ձևը, ինչպես նաև լուծել միջնապատի խնդիրը:
Արդեն 2013 թ-ի նոյեմբերի 11-ին Սուրենը ցանկությունն իրագործելու որոշում կայացրեց, իսկ այդ պատասխանատու գործի համար ընտրեց «Ավանգարդ» բժշկական կենտրոնի բժիշկ Հովհաննես Ստամբոլցյանին:
«Ընտրությունս կանգ էր առել հենց այդ բժշկական կենտրոնի վրա, որովհետև  նախ գովազդն էի տեսել ֆեյսբուքով, ապա նաև բժիշկն էր հավատ ներշնչում: Ի վերջո,  վիրահատվեցի, մեկ շաբաթ անց էլ, երբ հանում էին հետվիրահատական բամբակը (тампоны), նոր քիթս տեսնելու ցանկություն հայտնեցի, սակայն բժիշկն այդպես էլ չթույլատրեց`ասելով, որ քիթս դեռ այտուցված է»,-Asekose.am-ի թղթակցին ասաց Սուրենը:
Սակայն օրեր անց Սուրենի խոսքով, երբ արդեն իր քիթը գնահատելու հնարավորություն ուներ, ամենևին չտեսավ այն, ինչի մասին այդքան երազում էր.
«Մեկ ամիս էր անցել, սակայն քթիս ձևն ինձ այդպես էլ չէր գոհացնում, որովհետև զգում էի, որ այն շարունակում էր ծուռ մնալ: Երբ դիմեցի  բժիշկիս, նա ինձ ասաց, որ քիթս դեռ այտուցված է, որից հետո էլ մեկնեցի Մոսկվա»:
Արդեն Մոսկվայում ամիսներ անց Սուրենը շարունակում էր դժգոհել  քթի արտաքին տեսքից, սակայն խնդիրներն այդքանով չէին ավարտվում, քանի որ Սուրենի խոսքով` վիահատությունից  հետո մինչ օրս չի կարողանում նորմալ շնչել: Ըստ Սուրենի, երբ Մոսկվայից կապ է հաստատել վիրահատող պլաստիկ վիրաբույժի բժշկի հետ, լսեր էր հետևյալը.
«Տնաշեն, չես էլ ալարում Մոսկվայից զանգո՞ւմ ես»: Բժիշկի վերաբերմունքից վիրավորված Սուրենը խնդիրը լուծելու նպատակով Մոկսվայից գալիս է Երևան, սակայն ըստ նրա`Հովհաննես Ստամբոլցյանին տեսնելու համար բավական ժամանակ է պահանջվում: Ի վերջո, մեկ այլ անվան փոխարեն հերթագրվում և հանդիպում է պլաստիկ վիրաբույժին: Սակայն երկար սպասված հանդիպումն ամենևին էլ չի գոհացնում Սուրենին, քանի որ իր կարծիքով բժիշկն իրեն չի ընդունում ըստ հավուր պատշաճի.
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.