«Ինձ համար մեկ է`ով ինչ է ասում, հագնվում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ». Եվա Ռիվաս

«Ընդհանրապես իմ անձը Հայաստանում առավել բուռն է ընդունվում, քան մյուս արտիստներինը, այդ իսկ պատճառով մարդիկ հաճախ փորձում են քննադատաբար մոտենալ ինձ: Դա ինձ չի բարկացնում, ավելին ես շոյված եմ զգում: ես հետաքրքիր եմ և կլինեմ միշտ հետաքրքիր»,-ասաց Եվա Ռիվասը:
Նրա խոսքով՝ իր մարմինն իդեալական չէ, բայց գեղեցիկ է այն աստիճան, որ կարող է այն ցուցադրել, և դրանից չի ամաչում: