Մի քանի պարզ խորհուրդներ հեռախոսով սեքսի վերաբերյալ.
1. Նախօրոք պատրաստվեք, որպեսզի անհարմար վիճակի մեջ չընկնեք: Մտածեք այն մասին, թե ինչ եք խոսելու: Սակայն հարկավոր չէ հստակ հետևել պլանին, քանի որ խոսքը պետք է ազատ լինի:
2. Անպայման ռոմանտիկ իրավիճակ ստեղծեք. կիսախավար, մոմեր, գեղեցիկ ներքնաշոր, լավ երաժշտություն:
3. Ձայնը պետք է խորը լինի: Մի քիչ ձգված բառերն անհրաժեշտ ազդեցությունը կթողնեն:
4. Խոսեք շշուկից մի քիչ ավելի բարձր ձայնով: Ավելի հաճախ արտաբերեք տղամարդու անունը և հետաքրքրվեք, թե ինչ է այդ պահին նա զգում:
5. Մի մոռացեք դետալների մասին: Խնդրեք ձեր զուգընկերոջը համբուրել ձեր խալը, որի մասին միայն երկուսով գիտեք: Ինչքան մանրամասն ամեն ինչ նկարագրեք, այնքան տղամարդուն ավելի հեշտ կլինի պատկերացնել:
6. Փակեք աչքերը և պատկերացրեք, որ զուգընկերը ձեր կողքին է, զգացեք նրա քնքշանքները:
7. Ոչնչից մի ամաչեք, քանի որ հեռախոսով սեքսը անկողնում փորձարկումներ անցկացնելու լավ հնարավորություն է: Փորձեք, օրինակ, դերեր խաղալ:
8. Թուլանալ չի՞ ստացվում: Ամեն մեկդ ձեր տանը էրոտիկ ֆիլմ դիտեք և մեկնաբանեք կատարվածը:
9. Փորձեք հիշել ձեր սեքսուալ կյանքից հատվածներ (սեքս վերելակում, մեքենայում կամ լողափին): Այդ հիշողություններն ընդհանուր են, և ձեզ դեպի անցյալը կտանեն: