Խայտառակություն Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում
Այն, ինչ մեր ընթերցողը տեսել է Երևանի Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում, ապշեցրել է վերջինիս, որից հետո նա Slaq.am-ին է տրամադրել երկու լուսանկար, որտեղ տեսնում ենք, որ վերոնշյալ բժշկական կենտրոնում հեռուստացույց դիտելու համար հատուկ սարք է տեղադրված, որի նմանը հանդիպում ենք վճարումներ ընդունող սարքերի հետ առնչվելիս:
Մեր ընթերցողը, երբ մտել է հիվանդանոց, նրան է մոտեցել մի տարեց կին, ով հիվանդանոցում ստացիոնար բուժման կուրս է անցնում և խնդրել է 100 դրամ, որպեսզի հեռուստացույց դիտի: Երբ հարցրել է, թե 100 դրամով ինչպես են դիտում հեռուստացույց, կինը նրան ուղեկցել է իր հիվանդասենյակ և ծանոթացրել կարգի հետ:
Սա հերթական խայտառակ դրսևորումն է հիվանդանոցներում, որն անթույլատրելի է: Անթույլատրելի է հիվանդ մարդկանց հաշվին ցինիկաբար գումարներ աշխատել:
Այս թեմային մենք առաջիկայում անպայման կրկին անդրադառնալու ենք, ոպեսզի հիվանդ քաղաքացին չդառնա երևակայության հիվանդների զոհը:
Առայժմ այսքանը: