Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը բարդ վիրահատության է ենթարկվել

Դերասան-սցենարիս Գրիգոր Դանիելյանի էջում մի հաղորդագրություն տարածվեց՝ հետևյալ բովանդակությամբ. «Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել էրեբունի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` ի դեմս Տիգրան Հայկովիչի և Հասմիկ Հրանտովնայի, ջերմ ընդունելության և հոգատարության համար։ Ձեր շնորհիվ իմ կյանքի իմաստը Հռիփսիմեն իմ կողքին է… Գնում ենք տու՜ն»։
Life.panorama.am դերասանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր վիրահատության պատճառը և ինչպե՞ս է այժմ իրեն զգում կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը: « Այդ մասին երկար խոսել չեմ ուզում, բայց կասեմ, որ վիրահատությունը շատ բարդ էր, նույնիսկ կյանքին վտանգ էր սպառնում: Մի խոսքով, փառք Աստծուն՝ ամեն ինչ անցյալում է»,-անկեղծացավ դերասանը:
Life.panorama.am-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում Հռիփսիմեին:
 
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.