Միխայիլ Գալուստյան. «Ես միշտ երազել եմ, որ իմ ընտրյալը կույս լինի»
Հայտնի դերասան եւ հումորիստ Միխայիլ Գալուստյանը մի քանի հետաքրքիր փաստեր է պատմել ի կյանքի մասին։ Միշան, ով օրեր առաջ չորս բնորդուհի է ընտրել նոր ֆիլմի համար, խոսել է իր մասին։
«Ես ունեմ հայկական, շատ դժվար արտասանվող անուն՝ Նշան, որն ունի մեկ ձայնավոր,-ասել է Գալուստյանը։ Իմ պապիկին իր ողջ կյանքի ընթացքում անվանել են Միշա։ Քանի որ իմ անունը դրել են ի պատիվ պապիս, ինձ նույնպես սկսեցին Միշա անվանել։ Ես շատ եմ սիրում Միխայիլ անունը, հետեւաբար, ինձ Նշան միայն ոստիկաններն են ասում, երբ ստուգում են իմ փաստաթղթերը»։
«Սիրում եմ ասել, որ ես միջազգային մակարդակի մանկաբարձ եմ, որովհետեւ մեր ուսումնական հաստատությունում անգլերեն էին սովորեցնում,- ծիծաղելով ասել է հումորիստը։ Ես սովորել եմ որպես բուժակ, իսկ գյուղական վայրերում, բուժակը կարող է աշխատել նաեւ որպես բժիշկ։ Մի անգամ նույնիսկ օգնել եմ բժիշկներին եւ ծննդաբերություն ընդունել. երկվորյակ ծնվեց։ Իմ կինը, երբ գնում էինք ծննդատուն, ասաց. «Կցանկանաս դու՞…», Ոչ, չեմ ուզում»։
«Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց 90-ականներին ես շատ մարդկանց եմ փրկել։ Եղել են դեպքեր, որ եթե իմ ցուցաբերած առաջին օգնությունը չլիներ, ապա միգուցե այդ մարդը մահանար»,- պատմել է Միշան։
Գալուստյանը նաեւ խոսել է իր եւ կնոջ՝ Վիկտորիայի հարաբերությունների մասին, ում հետ արդեն տասնմեկ տարի է ամուսնացած է։