Հրաչ Քեշիշյանը պաշտպանում է Եվա Ռիվասի՝ ոտքով մրցավարական կոճակին խփելու քայլը

Ինչպես արդեն նշել ենք, «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանի կույր լսումների ժամանակ, երբ Մոսկվայից ժամանած Ալեն Հարությունյանը կատարում էր Caruso երգը, Եվա Ռիվասը ոտքով է խփումմրցավարական կոճակին: Այս առիթով բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ձայնը դառավ զիբիլ : Ինչպես սովորական հյուրանոցները մի ժամանակ անց դառնում ա բոռդել կամ լրատվականը մի ժամանակ անց դառնում ա պոռնոլրատու : Ինչ ա նշանակում կոշիկով խփել կնոպկին, վատ էք արա…
Ասածս ինչ ա, ինչքան կարաք դիմացեք, 00.10-ին նայեք միակ նորմալ հաղորդումը ” Չտո ? Գդե ? Կոգդա ?” մեր թիմի մասնակցությամբ, հաստատ չեք փոշմանի»:
Նախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը փորձել է պաշտպանել Եվային և մեկնաբանությունների հատվածում պատասխանել է Տիգրան Քոչարյանին.
«Ֆորմատային է, ինչպես և ձեր թիթեռնիկ փողկապը և ռուսերեն շփումը ձեր հաղորդման ֆորմատում…»:
Քեշիշյանը նաև հղում է տեղադրել՝ ներկայացնելով նմանատիպ կադր «Ավստրալիայի ձայնից», սակայն Եվա Ռիվասին դա էլ չի փրկել բացասական արձագանքից:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.