Նորաբաց այգին և Հյուսիսային պողոտան Երևանի ծննդյան օրը
Հատկանշական է, որ հենց այսօր՝ Երևանի ծննդյան օրը Հանրապետության հրապարակին կից այգին, որը տարիներ շարունակ կիսաքանդ վիճակում էր ներկայացավ նորովի, նույնիսկ շատրվանները փորձարկվեցին ու հենց Իմ տան դիմաց, մետրոյի հարևանությամբ այժմ իսկական հանգստի այգի է…Հյուսիսային պողոտան այսօր, ցավոք միայն մասամբ էր գործում, սակայն առաջին կադրերը վերափոխված պողոտայից արդեն իսկ բավական են էլ ավելի սիրահարվելու համար մեր քաղաքին..Տոնդ Շնորհավոր Երևան, Ավելի ես գեղեցկացել…