«Ես հո գիժ չե՞մ, որ իմ սրբությանը դիպչեմ». Արմավիրում հայրը հարազատ աղջկա կողմից մեղադրվել է բռնաբարության համար
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է ներընտանեկան բռնության վերաբերյալ գործի դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին չորս տղամարդիկ են՝ 39-ամյա Գևորգը, 23-ամյա Մնացականը, 34-ամյա Հովհաննեսն ու 37-ամյա Լենդրոշը:
Դեպքերը զարգացել են այն բանից հետո, երբ մարզի բնակչուհի Տիրուհին (անունը փոխված է) ամուսնացել է մարզի մեկ այլ գյուղի բնակչի հետ: Որոշ ժամանակ անց նա ամուսնու տուն է կանչել իր քեռիներին՝ ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած չորս տղամարդկանց:
Հրավերը խնջույքի նպատակով չէր արված: Տիրուհին խոստովանելու բան ուներ և նախընտրել էր այդ բանն անել հատկապես քեռիների ներկայությամբ:
2014 թվականի մարտի 13-ին ամուսնու տանը Տիրուհին իր քեռիների քառյակին, ինչպես նաև եղբորը խոստովանել է, որ 2010 թվականի ամռանը իր հայրն իրենց տանը… բռնաբարել է իրեն:
Չորս զայրացած քեռիներն անմիջապես մեկնել են իրենց քրոջ ամուսնու գյուղ:
Պարզաբանումներ ստանալու նպատակով նրանք գնումներ կատարելու և միասին ընթրելու կեղծ պատրվակով, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով աղջկա հորն առևանգել են, տարել իրենցից՝ Հովհաննեսի կիսակառույց տուն, կապկպել են կպչուն ժապավենով, ծեծի ենթարկել՝ առևանգվածի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Ամբաստանյալների քառյակին մեղադրանք է առաջադրվել մարդու առևանգման և նրա առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:
Ամբաստանյալ քեռիների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Ամբաստանյալ քեռիների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Քեռիները դատարանում իրենց մեղավոր են ճանաչել:
Գևորգը հայտնել է, թե քրոջ դստեր՝ Տիրուհու շտապ կանչով նրա ամուսնու տուն է գնացել իր եղբոր՝ Լենդրոշի, հորաքրոջ որդու՝ Հովհաննեսի և մորաքրոջ որդու՝ Մնացականի հետ:
Երբ Տիրուհին հայտնել է ահավոր լուրը, իրենք շոկի մեջ են ընկել: Ինքն առանձնացել է Տիրուհու հետ՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել:
Գևորգը հայտնել է, թե քրոջ դստեր՝ Տիրուհու շտապ կանչով նրա ամուսնու տուն է գնացել իր եղբոր՝ Լենդրոշի, հորաքրոջ որդու՝ Հովհաննեսի և մորաքրոջ որդու՝ Մնացականի հետ:
Երբ Տիրուհին հայտնել է ահավոր լուրը, իրենք շոկի մեջ են ընկել: Ինքն առանձնացել է Տիրուհու հետ՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել:
Տիրուհին պնդել է ասածը, պատճառաբանել է, թե տարիներ շարունակ լռել է, որովհետև հայրը սպառնացել է, թե կսպանի:
Գևորգը նշել է, թե Տիրուհին, իր կարծիքով, խելոք, զուսպ երեխա է, ինքը հավատում է, որ նա սուտ չի խոսում:
Գևորգը նշել է, թե Տիրուհին, իր կարծիքով, խելոք, զուսպ երեխա է, ինքը հավատում է, որ նա սուտ չի խոսում:
Իրենք չորսով որոշել են պատժել Տիրուհու հորը, նրան տարել, ծեծել են միայն, չնայած նման բան անողը արժանի էր սպանելու: Նա ժխտել է աղջկա ասածը: Նրան հեռու են տարել, որ տանը աղմուկ չբարձրացնեն, չեն հասկացել, որ դա մարդու առևանգում է՝ հանցավոր արարք:
Իրենք նրան կապկպված վիճակում տարել են Տիրուհու հետ առերեսման: Տիրուհին հորը տեսնելով՝ ուշաթափվել է: Նա բոլորի ներկայությամբ պնդել է, որ հայրը բռնաբարել է իրեն: Իրենք հավատացել են Տիրուհուն:
Բարոյական տեսանկյունից չի զղջում, բայց օրենքի տեսակետից զղջում է՝ օրենքը չպիտի շրջանցեին:
Ըստ Գևորգի՝ ոչ մի նորմալ աղջիկ իր հոր մասին այդպիսի բան չէր հնարի:
Ըստ Գևորգի՝ ոչ մի նորմալ աղջիկ իր հոր մասին այդպիսի բան չէր հնարի:
Ամբաստանյալներ Մնացականը, Լենդրոշը և Հովհաննեսը նույնպես իրենց մեղավոր են ճանաչել և նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել:
Հովհաննեսն ասել է, թե աղջկա հորը ծեծել են մոտ 15 րոպե: Եթե ավելի շատ ծեծեին, կմահանար: Երբ տեսել են, որ ծեծելով չի խոստովանում, դադարեցրել են ծեծը: Ինքը վստահ է, որ Տիրուհին չի խաբել:
Մնացականն ասել է, թե Տիրուհին պատճառ չի ունեցել սուտ ասելու, ստելը նույնն էր, թե հոր մահը ցանկանար:
Տուժողը ինչպես ծեծվելիս, ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում պնդել է, որ աղջկա ասածը սուտ է: Իրեն անխնա ծեծել են: Ինքը ուշագնաց է եղել, իրեն տարել են հիվանդանոց: Կոտրվածքներ է ունեցել:
Տուժողը ինչպես ծեծվելիս, ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում պնդել է, որ աղջկա ասածը սուտ է: Իրեն անխնա ծեծել են: Ինքը ուշագնաց է եղել, իրեն տարել են հիվանդանոց: Կոտրվածքներ է ունեցել:
Տիրուհին, հոր պատմելով, ամուսնու հետ 4-5 ամիս ապրել է, հետո բաժանվել ու տուն է եկել: Իրեն ու մորն ասել է, թե ինչ-որ Արմեն իրեն բռնաբարել է: Արմենի հետ ընկերուհու միջոցով է ծանոթացել: Երեք ամիս շփվել են:
Տիրուհին ամուսնու հետ փախել է: Նրա «կարմիր խնձորը» բերել են, շնորհավորել, հարազատներով հավաքվել են նրա ամուսնանալուց երկու օր հետո: Նա մի տարի ամուսնու հետ ապրել է, հետո հայտարարել է, թե հայրը բռնաբարել է իրեն չորս տարի առաջ: Ինքը շոկի մեջ է:
Ինքն աղջկա նկատմամբ խիստ է եղել, ծեծել է նրան, ցանկացել է դաստիարակել, որովհետև նա սկսել էր տղաների հետ հանդիպել, մի օր ծեծված է տուն եկել, մի օր սփրթնած ու ջնջխված:
Կնոջ եղբայրներն իրեն լավ են ճանաչում, նրանց երեսուն տարվա փեսան է, ինքը երբեք նման բան չէր անի: Ծեծվելուց հետո գլխացավեր ունի, ճնշումը բարձրացել է: Իրեն նյութապես պիտի օգնեն, որ բուժվի:
Նման բանն իր ուղեղում չի տեղավորվում: Ինքը հո գիժ չի՞, որ իր սրբությանը դիպչի: Տիրուհու ասածը ցնդաբանություն է: Եվ դրա համար կարող էին իրեն սպանել: Երբ ուշաթափ է եղել, երևի մտածել են, թե մահացել է…
Տիրուհու հորեղբայրը հայտնել է, թե ինքը չի հավատում Տիրուհուն, քանի որ նա «զոմբիացած է»: Իր եղբայրն ընդունակ չէ նման բան անելու: Տիրուհին սկզբում ուրիշ տղամարդու անուն էր տալիս՝ որպես իրեն բռնաբարողի: Հետո սկսել է հորը սուտ մեղադրել:
Փաստորեն, Տիրուհին ռիսկի տեր է, իրենք չեն իմացել, որ նա պատրաստ է ամեն բան սարքելու…
Փաստորեն, Տիրուհին ռիսկի տեր է, իրենք չեն իմացել, որ նա պատրաստ է ամեն բան սարքելու…
Տիրուհու մեղադրանքին չի հավատացել նաև նրա հարազատ եղբայրը, ով նույնպես ներկա է եղել քրոջ խոստովանությանը, բայց ոչ՝ հոր առևանգմանն ու ծեծին: Նա ասել է, թե քույրը ստախոս է, հարյուր տոկոսով հայրը չի արել, հայրը մաքուր մարդ է: Քույրը դրանով ցանկացել է թաքցնել իր կապերը ուրիշների հետ, նա խաբել է ու խաբում է…
Ընդհանուր իրավասության դատարանը չորս ամբաստանյալներին էլ՝ Գևորգին, Լենդրոշին, Հովհաննեսին ու Մնացականին, մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար ու չորսին էլ դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Բոլորի նկատմամբ էլ կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է 1 տարի փորձաշրջան: