Արմինե Պողոսյանը Կիպրոսում վայելում է մեղրամիսը:)

Արմինե Պողոսյանի եւ ամերիկաբնակ գործարար Խաչիկ Թիթիզյանի` հուլիսին տեղի ունեցած պսակադրությանն անդրադարձել ենք: Զույգը զբաղվածության պատճառով միայն վերջերս է կարողացել մեկնել հարսանեկան ճամփորդության: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս օրերին սիրելի ամուսնու հետ Կիպրոսում է:
Արմինե Պոսոսյանն` ամուսնու հետ

“Այստեղ ենք Խաչիկի առաջարկով. մեզ հյուրընկալել է նրա կիպրոսաբնակ հորաքրոջ տղան: Կհանգստանանք տասն օր, քանի որ թատրոնում ներկայացումներ ունեմ”,-նշել է Համազգային թատրոնի դերասանուհին, որը հանրությանը հայտնի է նաեւ սերիալային դերերով եւ “Կարգին հաղորդում” նախագծին մասնակցությամբ:  

Արմինե Պողոսյանի խոսքով` Կիպրոսում հրաշալի ժամանակ է անցկացնում, արդեն իսկ այցելել է տեսարժան շատ վայրեր.“Լառնաքայի ծովը շատ գեղեցիկ է… Եղել եմ նաեւ հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում, Մելքոնյան վարժարանում, հայոց թեմի առաջնորդարանում”:
Արմինե Պողոսյանը` Կիպրոսում

Դերասանուհին ամուսնությունից հետո գրեթե նույն գրաֆիկով շարունակում է գործունեությունն իր սիրելի ոլորտում. վերջերս թատրոնին զուգահեռ նկարահանվել է գեղարվեստական` “Սուպեր մամա”ֆիլմում.“Կատակերգությունում իշխող կնոջ կերպարում եմ: Փոքրիկ, բայց հաճելի դեր է: Նոր առաջարկներ չունեմ, հուսով եմ` շուտով կստանամ”: 
Արմինե Պոսոսյանն` ամուսնու հետ

Արմինե Պողոսյանը եւ Խաչիկ Թիթիզյանը պլանավորում են ձմռան երկու ամիսն անցկացնել Միացյալ Նահանգներում.“Փետրվարին կվերադառնանք, քանի որ հիմնականում Երեւանում ենք ապրելու. տեղափոխվելու մտադրություն դեռ չունենք”: 
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.