Երիտասարդ զույգը պատուհանից ցած է նետվել ձեռք ձեռքի բռնած
Ռուսաստանի մայրաքաղաքի արևմտյան հատվածում երկու երիտասարդներ փորձել են ինքնասպան լինել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 23-ամյա աղջկան հյուր է եկել իր 25-ամյա ընկերը: Թե ինչի մասին է զրուցել զույգը, փակվելով սենյակում, հայտնի չէ: Սակայն մի քանի ժամ անց երիտասարդները ձեռք ձեռքի բռնած ցած են նետվել պատուհանից: Ընկնելով 8-րդ հարկից, աղջիկը տեղում մահացել է: Տղային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: