Եթե Ռիչարդը այսպես շարունակի` նշանս հետ կտամ. Ջուս

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Ջուսը նշանը հետ է տվել: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու տարածված լուրերի իսկությունը:
Երգչուհու փոխանցմամբ իր և Ռիչարդի հարաբերությունները ճգնաժամային փուլում են, բայց նշանը դեռ հետ չի տվել:
«Մենք մեր նշանադրությունից հետո վեց ամիս չենք հանդիպել, դա է պատճառը, որ ես այլևս չեմ դիմանում: Այնպիսի տպավորություն է, որ նավի կապիտանի հետ եմ նշանվել: Մինչ նշանադրությունս տաս տարի առանց տղամարդ եմ ապրել, հիմա կրկին ինձ միայնակ եմ զգում: Չնայած դրան, մենք օրը քսանչորս ժամ շփվում ենք համացանցով, սակայն դա արդեն ինձ նյարդայնացնում է: Ուզում եմ, որ նա միշտ կողքիս լինի, զգամ նրա ներկայությունը: Ռիչարդը շատ զբաղված է` աշխատանքի բնույթով շրջում է տարբեր քաղաքներում: Եվ եթե նա այսպես շարունակի ես նշանս հետ կտամ»:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.