«Ես խնդրեցի, որ նա այդ օրը լինի ամենագեղեցիկը». մանրամասներ հայկական բացառիկ հարսանիքից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում տեղի է ունեցել իր տեսակի մեջ եզակի հարսանեկան արարողություն, որի ժամանակ հարսը եղել է հյուրի կարգավիճակում, միայն հետո՝ փեսայի օրիգինալ անակնկալից հետո, պարզվել է որ հարսը հենց ինքն է:
NEWS.am STYLE-ը կապվել է յուրօրինակ հարսանիքի մտահղացման հեղինակի՝ փեսա Հայկ Դուրգարյանի հետ եւ մանրամասներ պարզել։
Ինչ վերաբերում է հարսնացուի զգեստին, որը շատերի մոտ տպավորություն է թողել, թե հարսանեկան է, Հայկ Դուրգարյանն ասաց, որ դա պարզապես հունական ոճով սպիտակ զգեստ է։