Նրանք բաժանվեցին 2014-ին

Աստղային ամուսնություններն ու բաժանումները սովորական երևույթ են  արերկրում: Հայաստանում ամուսնությունները մեծ իրադարձություն են, իսկ ահա բաժանման մասին խոսել քչերն են ցանկանում: Շատերն անհասանելի են դառնում  նման իրավիճակների պարզաբանումից խուսափելու համար: Այնուամենայնիվ, որոշ զույգեր բաժանվեցին 2014-ին:
Երգչուհի Ջուսն այս տարվա գարնանը նշանվեց, ձմռանը` նշանը հետ տվեց: Օրեր առաջESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մեկընդմիշտ վերջ է տվել իր ու Ռիչարդի հարաբերություններին: Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ իրեն միայնակ է զգում, թեև` նշանված է:
Երգիչ, դերասան Գոռ Հարությունյանն այս տարի բաժանվեց ընկերուհուց` Մարիից, ում հետ ընկերություն էր արել մոտ 2 տարի: Նա ESem.am-ին հայտնեց, որ բաժանման պատճառն ընկերուհու դավաճանությունն է ու հետդարձի ճանապարհ այլևս չկա:
Այս տարի հայտնի դարձավ, որ Երգի թատրոնի երգիչներ Արամ Մուսայելյանն ու Մարտա Կիրակոսյանը բաժանվել են 3 տարի ընկերություն անելուց հետո:  Մարտան հաստատեց լուրի իսկությունը, սակայն բաժանման պատճառների մասին խոսել չցանկացավ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.