Ամուսնության ամենառոմանտիկ և ամենագեղեցիկ առաջարկը, որ երբևէ տեսել եք

Էմիլին և Ջասթինը երկար ժամանակ է՝ ընկերություն էին անում: Մի օր Ջասթինը իր սիրելիին հրավիրեց այն ռեստորանը, որտեղ զույգը սովորաբար սիրում էր անցկացնել երեկոները: Սակայն այս երեկոն սովորական չէր, բայց այդ մասին Էմիլին ոչինչ չգիտեր:
թ
Աղջիկը նշանակված ժամին գալիս է ռեստորան, իսկ այնտեղ տարօրինակորեն ոչ ոք չկա: Ամեն դեպքում նա զբաղեցնում է իր տեղը նախօրոք պատվիրված սեղանի շուրջ, և հանկարծ ռեստորանի էկրանին հայտնվում է նրա սիրելին: Էմիլին կարծես սկսում է հասկանալ, թե ինչը ինչոց է, և հուզմունքից արցունքները ողողում են նրան:
փջ
Ամերիկյան մի լրատվամիջոցի տված հարցազրույցում Ջասթինը պատմել է իր կազմակերպած անկրկնելի անակնկալի մասին: <Այդ գաղափարը իրականացնելու համար ինձ օգնել է ավելի քան 100 մարդ՝ մեր ընկերները, ռեստորանի աշխատակիցները, ինձ հետ պարողները և այլք>:
ևչ
Էմիլիի խոսքերով, երբ նա այդ օրը Ջասթինից միասին ընթրելու հրավեր ստացավ, ինչ-որ ներքին ձայն նրան հուշեց, որ դա սովորական երեկո չի լինելու և կարևոր մի բան է կատարվելու: Բավական է ասել, որ նա իրավացի էր :) 
Դե ինչ, այլևս չչարաշհենք ձեր համբերությունը. դիտեք այս գեղեցիկ պատմության տեսանյութը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.