Մելինե Դալուզյանը նվերներ պատրաստում է ընտանիքի անդամների և իր ամենասիրելիի համար

Սպորտսմենուհի Մելինե Դալուզյանը Ամանորը սիրում է դիմավորել տանը՝ ընտանիքի անդամների հետ: Որքան էլ ասեն, որ սպորտի աշխարհի ներկայացուցիչներն իրենց տեսակով ռոմանտիկ չեն, Life.panorama.am-ի հետ զրույցում պարզվեց, որ Մելինեն նոր տարվա գիշերը երազանքներ պահում է, թեև դրանք հիմնականում լինում են մասնագիտական բնույթի: Այս տարի ևս զերծ չի մնա այդ սովորույթից. «Այս անգամ չասեմ երազանքներ, այլ շատ նպատակներ ունեմ իրագործելու 2015 թվականին: Դրանք մեծամասամբ կապված են սպորտի հետ: Ամանորը շատ եմ սիրում և յուրաքանչյուր նոր տարի ինձ համար առանձնանում է իր տեսակով, յուրահատկությամբ»:
http://life.panorama.am/files/images/LifePonorama/10818881_491358301006092_470030129_n.jpg
Սպորտսմենուհին նվերների հարցում օրիգինալ է, կրկնվել չի սիրում: Մինչև Ամանոր արդեն իսկ որոշում է՝ ում ինչ նվիրել: Կողմնորոշվում է՝ ըստ բնավորության գծերի: Նվերներ հիմնականում պատրաստում է ընտանիքի անդամների և իր ամենասիրելիի՝ Մերիի համար, ով Մելինեի եղբոր դստրիկն է: Կերակուրների հարցում պահանջկոտ չէ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.