Արամ MP3-ին «Պադվալի ճտերը» հաղորդմանը.Լուսանկարներ

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հաճախակի հետաքրքիր տարաբնույթ հաղորդումներ է պատրաստում, որոնց հյուրերը լինում են հանրային դեմքեր: Այս անգամ «Թումո»-ի սաները «Պադվալի ճտերը» խորագրով հումորային եւ զվարճալի հաղորդում էին պատրաստել, որի հյուրը Եվրատեսիլ- 2014-ի հայաստանյան մասնակից Արամ MP3-ին էր:
«Ես այստեղ էի, որպեսզի պատասխանեի այն ոչ ստանդարտ հարցերին, որոնք տալիս էին երեխաները. սա զրույց էր ոչ մի բանի մասին: Աղջիկը, որը վարում էր այս հաղորդումը սկսնակ էր, եւ իր լրագրողական առաջին քայլերն էր կատարում, բայց ուներ բավականին լավ ուղեղի աշխատանք եւ ճկունություն, կարողանում էր արագ կողմնորոշվել եւ իմպրովիզներ անել»,- ասաց Արամը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներում կա նման մի հաղորդում, որտեղ հայտնիները գալիս են եւ զրուցում են ինչից ուզում են: Բավականին հետաքրքիր հաղորդում է: Եթե երեխաները լուրջ զբաղվեն այս նախագծով շատ լավ կլինի:
«Սա առաջին փորձն էր երեխաների եւ նաեւ ինձ համար, քանի որ նման ծրագրի դեռ չէի մասնակցել, որտեղ չգիտեի, թե ի՞նչ հարցեր են լինելու եւ անգամ զրուցավարն էլ չգիտեր՝ ինչ հարց է տալու: Այդ իսկ պատճառով թե՛ ես եւ թե՛ հաղորդավարուհին հուզված էինք: Բայց ամեն դեպքում հուսով եմ որ ինչ-որ մի բան կստանանք»,- նշեց նա:
Երիտասարդ հաղորդավարուհի Ջուլիետա Եգիցյանի խոսքով՝ ծրագիրը շատ արագ է կազմվել` ընդամենը մեկ օրվա ընթացքում:
«Նկարահանումից մեկ օր առաջ իմացանք հաղորդման մասին եւ արագ կարողացանք կազմակերպել, որը իմ կարծիքով ստացվեց` չնայած ես շատ հուզված էի: Այն ինչ սցենարում կար, այդպես չի ընթացել, որովհետեւ Արամը սկսեց իմպրովիզներ անել եւ ես էլ փոխեցի ընթացքը: Իհարկե, շատ դժվար էր, քանի որ Արամը կարողանում էր արագ եւ ճկուն պատասխանել, իսկ ես այդ ընթացքում մտածում էի, թե հաջորդ հարցս ի՞նչ է լինելու»,- ասաց Ջուլետան:
Երիտասարդ սաները այնուամենայնիվ նկարահանեցին հաղորդումը, որն Արամին դրական էմոցիաներ պարգեւեց:
«Այս օրերին լրագրողներին միայն «Եվրատեսիլ»-ի հետ կապված հարցերին էի պատասխանում, իսկ այսօր ոչ սովորական հարցերին տալիս էի ոչ սովորական պատասխաներ, որը զվարճալի էր եւ շատ հետաքրքիր, բավականաչափ լիցքաթափվեցի»,-նշեց Արամը:
Իսկ վերջում երեխաները նկարվեցին Արամի հետ եւ նրանից ստորագրություններ վերցրեցին` մաղթելով «Եվրատեսիլ -2014»-ում միայն ու միայն հաղթոնակ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.