Գյումրիում սպանված ընտանիքի անդամների հոգեհանգիստը կկայանա հունվարի 14-ին
13.01.2015, ՓԱՍՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ: Հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 17:00-ին՝ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին, ժամը 13:00-ին: Հաղորդում է «Արմենպրեսը»:
Հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները կանոնակարգելու համար Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որը ղեկավարում է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: