Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը հատելիս բռնել են Գյումրու սպանդի հիմնական կասկածյալ ստահակին. օպերացիան ղեկավարել է ՌԴ բանակի գեներալ Արկադի Բախինը

Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել Գյումրիում երեկ՝ հունվարի 12-ին, Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին առանձնակի դաժանությամբ սպանած, իսկ 1 հոգու ծանր մարմնական վնասվածքներ պատճառած հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը:

Ավելի վաղ ֆոտոլրագրողը Գյումրիից հայտնել էր, որ դեպքի հետ կապված սպանվածների հարազատները թիվ 188 տան մոտ պահանջում էին, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեն դիահերձարան: Բանը հասել էր նրան, որ քաշքշուկի և մահացածների հարազատներից մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացել էր և նրանք ուշագնաց էին եղել:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.