Անդրեյ Մալախովը Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում
«Վերջին բլոգ»-ին հայտնի է դարձել, որ Անդրեյ Մալախովը Երևանում է՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում է Գյումրիի սպանդից փրկված փոքրիկը՝ Սերյոժան:
«Վերջին բլոգ»-ը կապվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից հաստատեցին տեղեկատվությունը:
Անդրեյ Մալախովը հիվանդանոցում մնացել է մոտ մեկ ժամ:
Հիշեցնենք, որ օրերս Սերյոժային վիրահատեցին՝ հետագայում երեխայի մոտ հնարավոր հաշմանդամության վտանգը չեզոքացնելու համար: Դրենաժավորել են փոքրիկի գլխուղեղը: