Չիտայի հայ համայնքը մանրամասներ է հաղորդում Պերմյակովի ընտանիքի հետ տարվող գործի քննությունից

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով գործի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հանձնաժողովը պետք է հանդիպի Պերմյակովի ծնողներին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Անդրբայկալի տարածաշրջանի հայերի միության նախագահ Վոլոդյա Մարկոսյանը: «Ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչ դաժան մարդ պետք է լինի, որ երեխայի վրա զենք բարձրացնի: Բոլորովին աննորմալ երևույթ է: Մեր իշխանությունները տեղյակ են գործից: Իմ տեղեկություններով` այսօր պետք է ժամաներ Պաշտպանության նախարարության հանձնաժողովը գործի մանրամասները քննելու համար»,- հեռախոսակապով հայտնել է Վոլոդյա Մարկոսյանը: Նրա խոսքով` Պերմյակովների ընտանիքը բնակվում է Չիտայից 400 կմ հեռավորության վրա գտնվող Բալեյ ավանում և ներկայումս տեղի ոստիկանների հսկողության տակ է գտնվում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.