Պերմյակովի զենքի վրա խլացուցիչ չի եղել.Ինչպե՞ս կարող էին չլսել 28 կրակոց (Տեսանյութ)

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի զենքի վրա խլացուցիչ տեղադրված չի եղել: Այս մասին հայտնեց NEWS.am-ի քննությանը մոտ կանգնած աղբյուրը: Մեր տեղեկություններով՝ նշանակված դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ Պերմյակովի զենքի վրա եղել է խլացուցիչ տեղադրելու հնարավորություն, սակայն դեպքի ժամանակ խլացուցիչ տեղադրված չի եղել: Այս հանգամանքը շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ քննության համար: Եթե հաշվի առնենք, որ դեպքը եղել է վաղ առավոտյան, օրինակ՝ ժամը 5.00-6.00-ի սահմաններում եւ արձակվել է 28 կրակոց, ապա խիստ տարօրինակ է, թե ինչպես տարածքում ապրողներից ոչ մեկը չի լսել այդ կրակոցներից ոչ մի հատ: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.