«Ավետիսյանների տղան սպանվելուց առաջ ոճրագործի հետ կռիվ է տվել» (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք Ավետիսյանների սպանության գործում ներգրավվելու են եւս երկու փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք այսօր այցելել էին Գյումրի` սպանվածների հարազատների հետ հանդիպման:
Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը մեզ հետ զրույցում նոր փաստաբաններ ներգրավելը բացատրեցին այն հանգամանքով, որ իրենց անընդհատ նոր տեղեկություններ են անհրաժեշտ: «Մենք Երեմի դեմ ոչինչ էլ չունենք, (նկատի ունի փաստաբան Երեմ Սարգսյանին.- Ն. Ա.), ուղղակի որոշեցի, որ փաստաբանը մեզ չի գոհացնում, տարածություն է, ես Գյումրի եմ, նա Երեւան… Մեր վիճակը էնպես է, որ մեզ անընդհատ տեղեկություններ են պետք, թեեւ մեզ շտապ բացահայտում պետք չէ, ծածկադմբոց չանեն գնա, մեզ ստույգ, կոնկրետ պատասխաններ են պետք…. Գիտենանք՝ Պերմյակո՞վն է մեղավոր, թե ո՞վ է, էդ հրազենի՞ց է կրակվել, էդ փամփուշտների՞ց է կրակվել, ինչի՞ համար է Արմենս :