«Մենք կորցրինք Շուշան Պետրոսյանին». Կարգին Հայկո
Հայկ Մարությանը՝ ՛՛Կարգին Հայկոն՛՛ կարծում է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ քաղաքականություն մտնելով հայերը կորուստ ունեցան: Ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման շրջանակներում Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Շուշան Պետրոսյանի՝ քաղաքականություն մտնելու հանգամանքին, ասաց.
՛՛Ես չեմ ընտրել Հանրապետական կուսակցությունը և Շուշան Պետրոսյանին: Ցավով պետք է նշեմ, որ երբ Շուշանը մտավ քաղաքականություն, մենք կորցրինք տաղանդավոր երգչուհու, քանի որ հիմա նրան քիչ ենք տեսնում բեմում: Հիմա դա մեզ համար կորուստ է՛՛: