Որոշում եմ կայացրել երկարացնել դպրոցների գարնանային արձակուրդները. Արմեն Աշոտյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմք ընդունելով ՀՀ առողջա
պահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին: Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով: Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները: Հ.Գ. Խնդրում եմ տարածել:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.