Հեշտոցի հատվածի մազերի հրապարակային մազահանումից մինչև… Անի Զախարյանը` Քիմ Քարդաշյանի մասին

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը իր ֆոյսբուքյան էջում գրում է. Հեշտոցի հատվածի մազերի հրապարակային մազահանումից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարություն և մինչև Հովիկ Աբրահամյան․․․ Երեկ քաղաքապետարանից դիմումիս պատասխանը ձեռքիս վերադառնում էի տուն, երբ Մարիոթ հյուրանոցի մոտ հավաքված մարդիկ տեսա։ Իմ այն հարցին, թե ինչ է պատահել, որ հավաքվել եք, աղջիկը պատասխանեց, որ Քիմ Քարդաշյանին ենք սպասում։ Շտապում էի, ճեղքելով լրագրողների բազմությունը արագ անցա և շարունակեցի ճանապարհս։ Կեսօրին զանգահարում է հրապարակի մի լրագրող և հետաքրքրվում, թե ինչպես եմ վերաբերվում Քիմի այցին Հայաստան, ինչին պատասխանեցի, որ դրական և ցանկացած հայի համար Հայաստանի դռները միշտ բաց պիտի լինեն և այն, որ նա այդ ճանապարհով է հայտնիություն ձեռք բերել իր անձնական գործն է և ոչ-ոք բարոյական իրավունք չունի նրան դրա համար քննադատելու։ Իսկ երեկոյան, միացնում եմ հեռուստացույցը և տեսնում, որ Քիմ Քարդաշյանը նստած է Հովիկ Աբրահամյանի դիմաց և իմ երկրի կառավարությունը նման հանդիպում է կազմակերպել։ Սա արդեն անընդունելի էր ինձ համար։ Հիմա բողոքս շարադրեմ ավելի հիմնավորված և օբյեկտիվ․․․Երբ կին մոդելը լուսանկարվում է թեկուզ լիարժեք մերկ և ունի այնպիսի կանացի մարմին, որը գեղագիտական արժեք է ներկայացնում և լուսանկարիչն էլ այն կարողանում է ներկայացնել գեղագիտական չափանիշներ կրող արվեստի տեսանկյունից, ես դրան դեմ չեմ, ես դա արվեստ եմ համարում, բայց երբ կին մոդելը իր մերկ մարմնին պոռնոտարրեր է հաղորդում և իր անկողնային սեռական պոզաները ի ցույց է դնում ամբողջ աշխարհի առջև կամ ողջ աշխարհի հանրության առջև հրապարակային իր հեշտոցի հատվածի մազահանման պրոցեսն է լուսանկարում, ինչը պատահամաբար մի անգամ յութուբում տեսել եմ, այստեղ արդեն մենք գործ ունենք այլ որակի հետ և այդ որակը հասցնել մինչև ՀՀ կառավարություն, Հովիկ Աբրահամյան և հանդգնել այդ որակը կապել Հայոց Ցեղասպանության պահանջատիրության հետ և պնդել, որ 7մլն մարդ հետևում է նրա հիստագրամին, ԱԺ-ի միա քանի հիմար կին պատգամավորների խոսեցնելով տարածել, որ նրա միջոցով կարող ենք Հայոց Պահանջատիրության հարցեր բարձրացվել, սա արդեն անընդունելի է ինձ համար և զայրացրել է ինձ։ Այո,աշխարհում 7մլն մարդ կգտնվի, որոնք տարբեր սեքսուալ անոմալիաների, անբարոյականությունների, պոռնկությունների, հիմար շոուների հետևում է, սակայն ինչ իրավունքով եք իմ երկրի կառավարական մարմինները խառնել այս ամենի մեջ” Խնդրեմ, հրավիրեիք տարբեր շոուների, ժամանցային ծրագրերի, հաղորդումների, ի վերջո մեր հայրենակիցն է, սակայն կարելի է իր հեշտոցի մազահանումը հրապարակայնացնելու և նմանատիպ էժանագին քայլերով ճանաչում ձեռք բերած մարդուն կապել Հայոց Պահանջատիրության հետ” Բնականաբար ոչ․․․Սա մի բանի մասին է խոսում, որ այսօրվա կառավարության ղեկավարը ոչնչով չի տարբերվում նրանից, եթե չի գիտակցում, որ Պետության կառավարությունը նման մարդկանց ընդունելության վայր չի։
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.