Քիմ Քարդաշյանը հուզվել է, երբ Գուրգեն Դաբաղյանը նրա համար Կոմիտասի «Հորովել»-ն է կատարել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի համար այսօր՝ ապրիլի 11-ին, Վահագնի թաղամասում ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի հետ հանդիպման ժամանակ նրանց համար հայկական երգեր է կատարել ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը: Այս մասին երգիչը գրել է իր ֆեյսբուքյան էջում: