Հայ զինվորը խոսել է ադրբեջանական կողմ անցնելու պատճառների մասին-Վիդեո

«Ադրբեջանցիները բոլորովին այնպիսին չեն, ինչպիսին փորձում են ներկայացնել հանցագործ իշխանությունները»: Պարզվել է Հայաստանի ԶՈւ զինծառայողի ինքնությունը, որը նախօրեին ինքնակամ անցել էր ադրբեջանական կողմ, տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ-ի հաղորդագրությանը: Ըստ հաղորդագրության՝ դա 1991 թվականին ծնված Անդրանիկ Արարատի Գրիգորյանն է: Նախարարությունը նաև հրապարակել է հայ զինծառայողի խոսքերը: «2015 թվականի մարտի 22-ին ես կամավոր կերպով անցա ադրբեջանական կողմ: Ես վախենում եմ անիմաստ մահից: Ես միակ զինվորականը չեմ, ով ցանկանում էր ադրբեջանական կողմ անցնել. կար ևս 1 զինվոր: Սակայն ես ավելի շուտ հայտնվեցի ադրբեջանական կողմում՝ թողեցի զենքս և հատեցի շփման գիծը: Ինձ հայտնի չէ այդ զինվորի ճակատագիրը, սակայն կարծում եմ, որ նա արդեն կենդանի չէ: Հայաստանի իշխանությունները մինչև երբ են ժողովրդից թաքցնելու մարտի 19-ի դեպքերը: Շատերին է հայտնի, որ այդ սադրանքի ժամանակ զոհվել է ավելի քան 20 հայ զինծառայող, կան տասնյակ վիրավորներ: Դիրքերում զինծառայողների պակաս է զգացվում, ինչի պատճառով էլ այնտեղ կանգնած են նաև քաղաքացիական անձինք: Ես չեմ ուզում նրանց կեղտոտ խաղի հերթական զոհ դառնալ: Համբերության բաժակն արդեն լցված է: Ղարաբաղում անտանելի պայմաններ են, զորամասերում չկա կարգ ու կանոն, զինվորները զենքի, սննդի և դեղորայքի պակաս են զգում: Հաճախ են ընդհարումներ լինում տեղի հայերի և հայաստանցիների միջև: Բանակում տիրում են ոչ կանոնադրական հարաբերություններ: Ես արդեն զզվել եմ այդ ամենից, և իմ նմանները շատ են: Ուզում եմ հայտարարել՝ միակ բանը, որ ետ է պահում նրանց ադրբեջանական կողմ անցնելուց, անտեղյակությունն է, թե ինչ է սպասում նրանց ադրբեջանական կողմում: Նախքան ադրբեջանական կողմ անցնելը երկար մտածեցի և որոշեցի. ավելի լավ է կամավոր հանձնվել, քան թե սպասել մահվան ժամին: Այստեղ ինձ դիմավորեցին նորմալ և լավ կերակրեցին՝ հակառակ սպասելիքներիս: Հիմա ես դիմում եմ զինակիցներիս: Ադրբեջանցիները բոլորովին այնպիսին չեն, ինչպիսին փորձում են ներկայացնել մեզ Հայաստանի հանցագործ իշխանությունները: Քանի դեռ ուշ չէ՝ կրկնեք իմ քայլը», - ասել է Անդրանիկ Գրիգորյանը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.