Առեղծվածային ու ողբերգական դեպք` Երևանում. բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է կնոջ, իսկ նկուղում` ամուսնու դիերը

Այսօր` նոյեմբերի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի 29 բնակարանի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը: Հրշեջ-փրկարարները ոստիկանների և ընթերականների ներկայությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով կտրելով պատուհանի երկաթյա ճաղավանդակը` ներս են մտել բնակարան, որտեղ բնակարանի հյուրասենյակում հատակին հայտնաբերել են տարեց կնոջ` Մարուսյա Էլիչբեկյանի դին` բերանքսիվայր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տան նկուղում էլ ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նրա ամուսնու` Սուրեն Միրզոյանի դին: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բաժանմունքի պետ Ալեն Կարապետյանի գլխավորությամբ ճշտում են մահացածների վերջնական տվյալները: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև դատական բժիշկը: Օպերատիվորեն են ժամանել նաև դի տեղափոխող բրիգադները: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Խորեն Բալասանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել ամուսինների մահվան պատճառը` պարզ կլինի քննիչի կողմից նշանակված մի շարք փորձաքննությունների արդյունքում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2015/11/01/69235/
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.