«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակցի շքեղ դղյակը Ազատության պողոտայում (տեսանյութ)

Սյունազարդ այս պալատի տերը արաբ մեծահարուստ շեյխ չի, ոչ էլ թագավորական տոհմի թագաժառանգ, և ոչ էլ՝ միլիարդավոր դոլարների պապական ժառանգություն ստացած մեկը։ Այս ապարանքը Ռիո դե Ժանեյրոյում չէ, Հավայան կղզիներում կամ էլ լոնդոնյան հարուստ թաղամասերից մեկում չէ։ Այն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում է, Ազատության պողոտայում։ Սրա տերը ՀՀ սովորական քաղաքացի է, ում կենսագրությունից ակնհայտ է, որ մեծ ժառանգություն չի ստացել, իսկ Հայաստանի չափանիշներին համապատասխան ամենաբարձր աշխատավարձով անգամ նման դղյակ չես կառուցի։ Մոնումենտում, անթափանց պարսպի ետևում պատսպարված այս դղյակը պատկանում է Վարդան Ռուբենի Հարությունյանին կամ ինչպես նրան ճանաչում են՝ Գազի Վարդանին, ով ներկայում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահն է և Գլխավոր տնօրենը։ 1975 թվականին ծնված այս երիտասարդը համեստ կենսագրութուն ունի. Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Այնուհետև դարձել է տնտեսագիտության թեկնածու: 1994–1999 թվականներին աշխատել է Աբովյանի թթխմորի գործարանում, որպես հերթափոխի պետ, ապա՝ արտադրամասի պետի տեղակալ: Հետո արդեն թթխմորային գարզարձակումներից անցում է կատարել կապույտ վառելիքի ոլորտ, «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի մասնաճյուղում տարբեր պաշտոններ է ստանձնել, հետո տեղափոխվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, որտեղ ներկայում ընկերության Վարչության Նախագահն է, Գլխավոր տնօրենը: Այսքանը։ Իսկ թե ի՞նչ միջոցներով է կառուցվել այս դղյակը, մեծ երևակայություն ունենալու անհրաժեշտություն չկա։
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.