Բացառիկ կադրեր` բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության վայրից. նոր մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի` մարմնական տարբեր վնասվածքներով: Ինչպես արդեն հայտնել էինք, սպանվածը 28-ամյա Արթուր Նազարյանն է, ով աշխատում է բուքմեյքերական ընկերությունում: Armlur.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, իսկ ողջ հատակն էլ պատված է արյունով: Մեր տեղեկություններով` սպանվածը նույն համայնքի բնակիչ է, ապրում է Ծերեթելի փողոցում: Նա ունի երկվորյակ եղբայր և ապրում է նրա և ծնողների հետ: Առայժմ հայտնի չէ, թե ով է սպանություն կատարողը, կամ որն է եղել դրդապատճառը: Սպանությունն առեղծվածային է նաև գրասենյակի աշխատողների և ներկաների համար: Տարածքում տեսախցիկ չկա տեղադրված, այդ պատճառով դեռևս պարզ չէ` գրասենյակի դրամարկղից գումար գողացել են, թե` ոչ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.