Դաժան դեպք Երևանում. իրեն աթեիստ համարող 18-ամյա տղան դանակի 16-ից ավելի հարված է հասցրել անչափահաս տղային, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 6-ին Երևանում 16-ամյա երեխային դանակի բազմաթիվ հարվածներով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:Այդ օրը, ժամը 21:20-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 25 շենքի 30 բնակարանի բնակիչ, 16-ամյա Խաչիկ Գևորգի Ղազանչյանը:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև այսօր երեխան գտնվում է վերակենդանացման բաժնում, և բժիշկներն անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է, իսկ քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 21 շենքի 26 բնակարանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Տիգրանի Մուրադյանի նկատմամբ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունվարի 6-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Շահսուվարյան փողոցի թիվ 8/ա շենքի բակում Ս. Մուրադյանը դանակի 16-ից ավելի հարված է հասցրել Խ. Ղազանչյանին:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ղազանչյանը սովորում է Երևանի Մանուել Քաջանու անվան թիվ 54 ավագ դպրոցի ավարտական դասարանում և շրջապատի, հարևանների և դպրոցի կողմից գնահատվում է դրական, «խաթրաշահ» երեխա: Իսկ Ս. Մուրադյանը իրեն աթեիստ է համարում և ինչ-որ սատանայական կերպարներով, հիմնականում՝ դիմակով, դուրս է գալիս փողոց : Նման տեսքով մի քանի լուսանկարներ էլ նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:Տեղեկությունները, թե իբրև Խ. Ղազանչյանը Ս. Մուրադյանից պահանջել է գումար և ստիպել է, որպեսզի նա վճարի գումարը, չեն համապատասխանում իրականությանը:Ոստիկանությունն ու քննչական բաժինը կարծում են, որ այդ ամենը փորձում է սուտ տեղեկությունների տեսքով տարածել Ս. Մուրադյանի շրջապատից:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.