Աշակերտը կտրել է ուսուցչի կոկորդը, երբ վերջինս փորձել է վերցնել նրա հեռախոսը (լուսանկարներ 18+)

Սյուն Ու-կանը դասավանդում էր Չինաստանի Ցզյանսի շրջանի Ֆուչժոու քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում: Երիտասարդ ուսուցիչը համարվում էր դպրոցի առաջատար մասնագետներից մեկը և մեծ հարգանք էր վայելում ինչպես իր կոլեգաների, այնպես էլ աշակերտների շրջանում: Սակայն այդ հարգանքն ու սերը բավար հիմք չհասնդիսացան, որպեսզի աշակերտներից մեկը չսպանի նրան: Սյուն Ու-կանը, դասաժամի ընթացքում տեսնելով, որ իր աշակերտներից մեկը խաղում է բջջային հեռախոսով, սկզբում խնդրել, ապա հանդիմանել է , որպեսզի վերջինս դադարեցնի խաղը, չխանգարի մյուս աշակերտներին և հետևի դասին: Մի քանի անհաջող փորձից հետո, ուսուցիչը ստիպված է եղել վերցնելու աշակերտի հեռախոսը: Հաջորդը օրը ուսուցիչը վերադարձրել է հեռախոսը, սակայն հիշաչար աշակերտը չի բավարարվել և դաժանաբար սպանել է իր ուսուցչին՝ կտրելով նրա կոկորդը: Սպանությունից հետո աշակերտը դիմել է փախուստի, սակայն 2 օր անց ինքնակամ հանձնվել է տեղի ոստիկանությանը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.