Խփել են, կամ էլ պատահաբար կրակել է. 19-ամյա զինծառայողի հարազատները չգիտեն՝ ինչից է նա մահացել

Արցախում փետրվարի 18-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանի հարազատներին հայտնի չեն նրա մահվան հանգամանքները: Դավիթի հորեղբայրը՝ Ռուբեն Տերտերյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ստույգ չգիտեն՝ ինչ է պատահել, բայց բացառում են ինքնասպանության վարկածը:«Նա կյանքը, հարզատներին էնքան շատ էր սիրում, որ նման քայլի ընդունակ չէր, բացառվում է: Մնում է երկու տարբերակ` կամ խփել են, կամ էլ զենքը ձեռքն է եղել, պատահաբար խաղացել է հետը ու իրեն է կպել: Բայց դա էլ հնարավոր չէ, որովհետեւ նա միամիտ տղա չէր, լավ տիրապետում էր զինքին, առաջին անգամ չէ, որ ձեռքը զենք էր վերցրել»,- ասաց հորեղբայրը: Հորեղբայրը տեղեկացրեց, որ դեպքից մեկ օր առաջ են ընտանիքի անդամները խոսել Դավիթի հետ: Նա բարձր տրամադրություն է ունեցել, ասել է, որ լավ է իրեն զգում:Դավիթը Երեւանի բնակիչ էր: Նա 8 ամիս առաջ էր զորակոչվել՝ կիսատ թողնելով ուսումը Ավանի բժշկական քոլեջի ատամնաբուժական բաժնում: Դավիթը երկու քույր ու մեկ եղբայր ունի: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.