Արցախում հրազենային մահացու վիրավորում ստացած 19-ամյա Դավիթը Երեւանի բնակիչ էր (ֆոտո)

Արցախում փետրվարի 18-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանը Երեւանի բնակիչ էր: Զինծառայողի հարազատներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ Դավիթը 8 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Նա կիսատ էր թողել ուսումը Ավանի բժշկական քոլեջի ատամնաբուժական բաժնում: Դավիթը երկու քույր ու մեկ եղբայր ուներ:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.