Թբիլիսյան խճուղում խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից 1 մահացել է. (տեսանյութ)
Այսօր` փետրվարի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով.տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 26-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով:
Այդ օրը հիվանդանոցներ էին տեղափոխվել 7 հոգի, որից Mercedes մակնիշի 99 FM 996 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 46-ամյա Նելի Եղիազարյանը փետրվարի 2-ին մահացել է: