Սարսափելի դեպք...Սպանություն Լոռու մարզում...Կասկածյալի ընտանիքի 7 անդամները սպանվել են 16 տարի առաջ...(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի և Գուգարքի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Անտոնի Քոչինյանն էր, ով մահացել է գլխի մասում ստացած հրազենային կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները սպանության վայրում հայտնաբերել են նաև ՏՏ տիպի ատրճանակից կրակված 7.2 տրամաչափի 1 փամփուշտի պարկուճ և 1 չկրակված փամփուշտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում են նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Արմեն Կախյանին, ով սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրից հեռացել է իրեն պատկանող HUMMER մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմենն ու Նվերը երկար ժամանակ միասին գործարքներ են արել ՌԴ-ում, հետո վերադարձել են և իրար մեջ ունեցել են պարտք ու պահանջ, իսկ այսօր Արմենը HUMMER-ով, իսկ Նվերը՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայով հանդիպել են Վահագնի գյուղի սկզբնամասում, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Կախյանը այն ընտանիքի անդամն է, որի ընտանիքի 7 անդամներին 16 տարի առաջ սպանել էին, այդ թվում՝ կանանց և մանկահասակ երեխաներին: Փաստի առթիվ վարչության պետ Թ. Շուշանյանի հանձնարարականով Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Կախյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.