Արտակարգ դեպք...Զինվորը սպանել է սպային և ինքնասպան եղել. զարհուրելի դեպք ԼՂՀ ՊԲ-ում...

Մեր տեղեկություններով երեկ ԼՂՀ ՊԲ զարամասերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Զինծառայող Թեմուր Սլոյանը վիճաբանել է սպաներից մեկի հետ, որի ժամանակ սպան հայհոյել է զինծառայողին, որից հետո զինծառայող Սլոյանը սպանել է սպային և ինքնասպան եղել: Մեր տեղեկություններով զինծառայողը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից է: Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրդայանը հաստատեց մեր տեղեկությունները.«Ես հիմա հստակ չեմ կարող ասել վարկածներ կան, որ ինքնասպան է եղել: Քննությունը կպարզի մանրասմանները»,-ասաց գյուղապետը: Տեղեկատվությունը դեռևս ԼՂՀ ՊԲ-ի կողմից պաշտոնապես չի հաստատվել:16.34:Ժամեր անց ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի երկրորդ մահացած զինծառայողը 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը, իսկ այն հանգամանքը զոհվածը սպա է թե ոչ դեռևս ՊՆ պաշտոնապես չի հաստատել կամ մերժել : 20:00: Արդեն պարզ է, որ սպանվածներից մեկը ոչ թե սպա է այլ ջոկի հրամանատար և կոչումով սերժանտ:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.