Որդուց հետո մոր սիրտը չդիմացավ...
Փետրվարի 9-ին սրտի կաթվածից մահացել է «Անելիք» բանկի սպանված իրավաբան Հովհաննես Աթանյանի մայրը: Անահիտ Աթանյանը 63 տարեկան էր, երկու անգամ սիրտը վիրահատել էին, սակայն, ինչպես հարազատներն ասացին, որդու մահը շատ ծանր էր տանում, այս անգամ սիրտը չդիմացավ, որդու մահից հետո ընդամենը 2ամիս ապրեց: Տեղեկացանք, որ նրան հուղարկավորելու են փետրվարի 11-ին Գյումրիի քաղաքային գերեզմանատանը՝ որդու կողքին:
Հիշեցնենք, որ 2015թ-ի նոյեմբերի 24-ին Երևանի Վարդանանց փողոցի 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է: Սպանվածը «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր՝ Սյունիքում նախկին զինվորական դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին: Հովհաննեսը 2 անչափահաս երեխաների հայր էր:Նրա վրա մահացու կրակոցներ արձակողը Աշտարակում բնակվող 54-ամյա Մկրտիչ Պողոսյանն է եղել:
Վերջինս մեր տեղեկություններով վարկային պատմություն է ունեցել նշված բանկի հետ: Մկրտիչ Պողոսյանը կալանավորված է: Հարուցվել է քրեական գործ,որը դեռևս նախաքննության փուլում է:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=102230&l=am/