Անկարայում Արտակարգ Իրավիճակ Է. Պայթյունը Պայթյունի Հետևից. Հաղորդվում Է Բազմաթիվ Զոհերի ... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում` Չանկայա թաղամասում, 2 խոշոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Life.News-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել զինվորական հանրակացարանի մոտակայքում: Պայթեցվել է 2 ավտոմեքենա: Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ, նշվում է, որ կա 17 զոհ, առնվազն 40 վիրավոր: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հետաձգել է այցը Բրյուսել: Ավելի ուշ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել:
Դեռևս պարզ չէ, թե զոհվածների մեջ կա՞ն հայեր, թե ոչ...