Շտապ տարածել...Հրաչյա Հարությունյանին ստորացնում են ու տանջում. հարազատները ահազանգում են...(տեսանյութ)
«Հրաչյաի վիճակը սարսափելի է՝ ստորացնում են ու տանջում : Նրան առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում: Նաև ասել են մեկ միլիոն 200 հազար գումար պետք է մուծես: Ինչ-որ նման պահանջ կա: Ես խնդրում եմ մի հատ գրեք, որ Արդարադատության նախարարությունը զբաղվի էտ մարդով: Խոստացան, որ տեղափոխության հարց կլուծեն, բայց ոչ մի բան չարեցին: Անուշադրության է մատնված, չի դիմանում արդեն»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՝Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Ռուաստանում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը գնալով բարդանում է:
Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով՝ ինքը բժշկական թղթեր է ուղարկել է բանտի պետին, որտեղ նշված է, որ փեսան վիրահատության կարիք ունի:
«Իր հետ շատ վատ են վերաբերվում, սարսափելի վատ: Այսօր զանգել է կնոջը ու ասել, որ 10-15 օրով փակում են ու անասունի նման են վերաբերվում: Հրաչը կարծում է, որ իրեն ուզում են այդ ձևով սպանել: Այսօր էլ պետք է առանձնացնեին: Խեղճ մարդը փրկվելու հույս չունի»,-ընդգծեց Մարտիրոսյանը:Վիկտոր Մարտիրոսյանը նկատեց, որ ամբողջ ընտանիքով անհանգիստ են, քանի որ Հայաստանի իշխանությունները «լքել են» իրենց քաղաքացուն:
«Ինքը անգամ չի կարողանում շարժվել, ասում են սիմուլյանտություն ես անում է»,-ասաց Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա խնդրեց նշել, որ ինքը մեկ անգամ չէ, որ դիմել է արդարադատության նախարարություն. «Մի քանի անգամ դիմել եմ, ոչ մի բան չեն անում, ստում են, , բայց ոչ մի հարց էլ չեն լուծում: Տեղափոխելու հարցն էլ արդեն անհայտ է: Հերիք է էլի ստելով մեզ չարչարեն»:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը հարազատների փոխանցմամբ՝ ողնաշարի ճողվածք (գրիժա) ունի:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին: Նա ընդունել էր իր մեղքը:
Ի դեպ, այս տարիների ընթացքում տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։