Նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի անհավանական արկածներն ու շոուն՝ Երևանի կենտրոնում...(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ մարտի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի վրա կանգնեցնում են Mercedes մակնիշի 04 SL 429 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն տեղեկություն է ունեցել, որ վարորդը երթևեկում է առանց ԱՊՊԱ: Կանգնեցնելով ավտոմեքենան՝ վարորդը 30 րոպեից ավելի մի իսկական շոու է սարքել՝ հրաժարվելով ճանապարհային ոստիկաններին տրամադրել վարորդական իրավունքի վկայական: Տեսնելով, որ իր շոուն նկարահանվում է, գլխիկոր, խոնարհ հարսի նման ներկայացրեց ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանն է, ով վարչական պատասխանատվության ենթարկվեց 100 հազար դրամի չափով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա նախկին պատգամավորի առաջին օրինախախտումը չէ. նա մի քանի անգամ երթևեկության կանոնները խախտելու համար տուգանվել է և ամեն անգամ դեպքի վայրերում մի իսկական շոու է սարքել:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.