Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է մարդասպան դայակին...

Հետաքննությունը պնդում է, որ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով կասկածվում է Մոսկվայում 4-ամյա Նաստյա Մ-ի սպանության մեջ, միայնակ չի գործել, ու որ այդ գործում կան սադրիչներ: Քննիչների խոսքով՝ նրանց ինքնությունը դեռ չի պարզվել, կատարվում են աշխատանքներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է TASS-ը: «Ներկայում չեն ճշտվել նրա համախոհներն ու սադրիչները»,- Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում ասել է քննիչը, որտեղ վճռվել է մարդասպան դայակի կալանավորման հարցը: Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կալանավորել է Գյուլչեխրա Բոբոկուլովային երկու ամսով: Կինը հայտարարել է, թե առարկություն չունի իրեն կալանավորելու որոշման դեմ: «Համաձայն եմ, չեմ առարկում»,- ասել է կասկածյալը: Դատական նիստի ժամանակ դայակն իրեն պահել է վստահ ու սառնասիրտ: Նա պատմել է, որ ամուսնալուծվել է, ունի 3 երեխա՝ 20, 19 և 16 տարեկան, որոնք ապրում են ազգականների հետ Ուզբեկստանում: Ավելի վաղ, պատասխանելով լրագրողների հարցին, Բոբոկուլովան հայտարարել է, թե «Ալլահն է հրամայել» սպանել աղջկան: Հիշեցնենք, որ քննիչներն ավելի վաղ հարցաքննել էին կասկածյալին, ով պատմել է, թե առաջին ամուսնուց ամուսնալուծվելուց հետո քաղաքացիական ամուսնությամբ է ապրել: Իրավապահները հայտնում են, որ Բոբոկուլովան, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության կատարման պահին եղել է հոգեկան խանգարման վիճակում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.