Հրաչ Մուրադյանը վերջապես բացում է փակագծերը. Ի՞նչ է եղել իրականում «Կիսաբաց լուսամուտներ»-ի տաղավարում (տեսանյութ)

«Պոկել են ականջս, փիտել մազերս, հանել աչքս և այլն և այլն… Ով, ինչ հասցրեց գրեց, բայց ես ողջ և առողջ եմ։ Այսքան ժամանակ լուռ էի ավելորդություններից զերծ մնալու համար, բայց… ստացվեց այն, ինչ ստացվեց։ Ներողություն եմ խնդրում ընտանիքիցս, ընկերներիցս ու բոլոր այն մարդկանցից, ովքեր անհանգստացել են այս կայծակնային արագությամբ տարածված ու տարբեր շահարկումերի ենթարկված «լուրի» պաճառով։ Հ.Գ. Սա էլ այն եթերի անոնսի հղումը, որը կցուցադրվի առանց մոնտաժի թեմայի հետագա շահարկումներից խուսափելու համար»: Տառացիորեն այսպիսի մեկնաբանություն էր այսօր գրել ֆեյսբուքյան իր էջում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը՝ կապված օրերս համացանցային հիթ դարձած տեսանյութերի ինչ-որ պատառիկների հետ, համաձայն որոնց, ծեծի էր ենթարկվել հաղորդավար Հրաչ Մուրադյանը: Ըստ այդ տեսանյութերի պարունակության՝ նա սպառնում էր հանդիսատեսներից մեկին, ով բջջայինով տեսանկարահանել էր ծեծկռտուքի ընթացքը: Այսօր արդեն, բացի Հրաչ Մուրադյանից, մեկնաբանություն արվեց նաև Կոնստանտին Տեր-Նակալյանի կողմից, ով հենց այս հաղորդման օրը դահլիճում է եղել ու մասնակցել հաղորդմանն իբրև փորձագետ, հետևաբար ականատես ու ոչ անմիջական մասնակից դարձել նաև ծեծկռտուքին. մեկնաբանությունը հետևյալն է. «Որպես «Կիսաբաց Լուսամուտների» արդեն սկանդալային դարձած, բայց դեռ չցուցադրված թողարկմանը մասնակցած մարդ, ուզում եմ փաստել, որ իսկապես, այդ օրը խայտառակ ծեծկռտուք ու տուրուդմփոց է եղել հաղորդման նկարահանման տաղավարում, որի արդյունքում իրոք եղել են տուժողներ։ Ես ճիշտն ասած զարմացած եմ, թե ինչ կայծակնային արագությամբ է տարածվել այս լուրը ու ինչ բուռն քննարկումներ են գնում հիմա մեկնաբանություններում, ուստի ասեմ, թե ինչ է եղել, իսկ եղելությունը կայանում է հետևյալում․ Հաղորդման հերոսները նկարահանման հենց առաջին րոպեներում չեղած տեղից հարձակվեցին իրար վրա։ Չմանրանալով մանրամասների մեջ, ասեմ ուղղակի, որ այդ ընտանիքի հոգեկան խնդիրներով չափահաս զավակը, ում բերել էին հետները, որովհետև չէին կարող մենակ թողնել, ներխուժեց նկարահանման տաղավար ու հարձակվեց եղբոր կնոջ վրա ու սկսեց ծեծել նրան։Բնականաբար, մարդիկ միանգամից շտապեցին բաժանել նրանց ու դադարեցնել այդ խայտառակությունը ու առաջինը, ով վրա հասավ, հաղորդման ադմինիստրատորներից մեկն էր։ Այդ տղան միանգամից մոռացավ հարսին ու հարձակվեց այդ ադմինիստրատորի վրա, տապալեց նրան ու նրանք գետնի վրա գլորվելով դուրս եկան տաղավարից, ընթացքում ոտատակ տալով ու տապալելով օպերատորներից մեկին։ Այդ պահին արդեն ադմինիստրատորին էր օգնություն պետք լրջով ու արդեն էլ ինչ փորձագետ, ինչ հաղորդավար, սաղ իրանց գցեցին էդ կաշայի մեջ»: Ինչևէ, «Կիսաբաց Լուսամուտներ»-ի նման սկանդալային, անկանխատեսելի հաղորդման ժամանակ նմանատիպ միջադեպերը ոչ  անհավանական կամ ցնցող են, ոչ էլ տարօրինակ ու անսպասելի: Իսկ թեմային ամբողջապես ծանոթանալու համար մնում է համբերել 2 օր, մարտի 7-ին այն եթեր կհեռարձակվի, իսկ հաղորդավարն ու աշխատակիցները խոստանում են, որ կցուցադրվի չմոնտաժված տարբերակը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.