«Ա1+»-ի լրագրողներին ԼՂՀ-ից տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ)
Վայոց ձորի մարզում այս պահին ձյուն է տեղում: Ճանապարհներին մերկասառույց է: Բազմաթիվ ավտոմեքենաներ այս պահին կանգնած են մայրուղում եւ չեն կարողանում տեղաշարժվել: Մերկասառույցի պատճառով՝ լրագրողներին ԼՂՀ-ից Երեւան տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց: Բարեբախտաբար տուժածներ չկան: Լրագրողներին տեղափող մյուս մեքենաները շարունակում են ճանապարհը: