Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը մեկուկես օրում ոչնչացրել 100 հատուկջոկատայինի (տեսանյութ)

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի մեկուկես օրվա ընթացքում ոչնչացրել 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկջոկատայինի: Ադրբեջանական ռադիոյի եթերում նրանք նաև խոստովանում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել: Լրագրողի զրուցակիցն է ադրբեջանցի կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիևը: Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը կորցրել է մոտ 100 զինվոր և 500-ն ստացել է վնասվածքներ, Գուլիևը հարց է տալիս, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին ու ինչո՞ւ կանգ առան»: «Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է, երկրորդ՝ ռազմական գործողությունների 1,5 օրվա ընթացքում մոտ 100 հատուկ ջոկատայիններ, ընդ որում, նրանք շարքային զինծառայողներ չէին, այլ հատուկ նշանակության զորքերի պատրաստված տղաներ: Հիմա համացանցում հայտնվում են նրանց լուսանկարները: Նրանք բոլորն էլ ամրակազմ, հասուն տղաներ են: Ու նրանցից 100 մարդ է սպանվել: Այնտեղ ի՞նչ պատերազմ է այդ օրերին տեղի ունեցել, որ մենք կորցրեցին այդ 100 լավ պատրաստված զինվորներին»,- հարց է տալիս Գուլիևը: «Դրանք մեր բանակի ընտրյալ զինվորականներն էին: Մտածում եմ՝ ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք այդ պատերազմում»,- ասում է վերջինս:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.