«Ասաց՝ հերիք է զանգես, լավ նայի քեզ, սպասի՝ 10 օրից կզանգեմ, հետո հաղորդագրություն գրեց՝ ես քեզ անչափ սիրում եմ…ու անհասանելի դարձավ…» Հավերժ փառք քեզ հերոս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գյումրեցի ավագ լեյտենանդ Մերուժան Ստեփանյանի երազանքը իրականացավ՝ պաշտպանեց հայրենիքը սեփական կյանքով: «Միշտ ասում էր, որ Արցախը մերն է, մեզ է մնալու: Սիրում էր իր ծառայությունը, սիրով էր ընտրել այդ ուղին»- արցունքները աչքերին ասում է հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը: 23-ամյա հերոս որդու մասին հիշողություններն ու ասելիքը շատ են: Մայրը հիշում է տղայի չիրականացած երազանքները: «Երազում էր տուն կառուցել: Ասում էր՝ իմ տունը իմ ձեռքերով եմ կառուցելու, որ միասին ապրենք: Շատ նպատակներ ուներ: Նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ: Երբ զանգում էր, միշտ ասում էր, որ շուտով փոքրիկ Նունեն և Արթուրն են ծնվելու: Որոշել էր երեխաներին իմ և հոր անուններով կնքել»- պատմում է մայրը:
23-ամյա սպան ծառայում էր Թալիշում, որպես հետախուզության վաշտի պետ: Ռազմական մասնագիտությունը փոխել էր՝ նախկինում եղել է մոտոհրաձգային վաշտի հրամանատար: 20-ամյա Զառան, ինչպես սիրում էր նշանածին անվանել Մերուժանը, չի համակերպվում սիրելլի ծանր կորուստի հետ: Ներկայում բնակվում է Մերուժանի ընտանիքի հետ:
«Վերջին անգամ, որ զանգել էր ծիծաղելով ասեց, թե՝ կռիվ է: Մտածեցի, որ կատակ էր անում: Մի քիչ հետո հետ զանգեցի, ասաց, որ անհանգստանալու բան չկա, մի քիչ հետո կզանգեմ: Հետո զանգեցի, զանգեցի՝անհասանելի էր: Երեկոյան զանգեց, մի քիչ հուզված էր: Հարցրեցի ինչու՞ ես հուզված, վիրավո՞ր ես: Բան չասեց, միայն ասաց՝ հերիք է զանգես, լավ նայի քեզ, սպասի՝ 10 օրից կզանգեմ: Դրանից հետո հաղորդագրություն գրեց՝ ես քեզ անչափ սիրում եմ…ու անհասանելի դարձավ: Եթե հնարավորություն ունենայի կասեի՝ խնդրում եմ, զգույշ մնա և վերադարձիր: Մերուժը իսկապես հայրենասեր մարդ էր: Հիմա, ոչ մի բան չեմ կարող փոխել, միայն կասեմ, որ հպարտանում եմ իրենով»- ասում է Զարինան:
Հավելենք, որ Մերուժան Ստեփանյանի ընկերները հերոսի տան բակում պատրաստվում են ցայտաղբյուր կանգնեցնել, ի հիշատակ Մերուժան Ստեփանյանի սխրագործության:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.