Հակառակորդի խոցված ուղղաթիռի անձնակազմի այրված դիերը (ֆոտո) 18+
Ինչպես հայտնի է, համաձայն ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության` Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են խոցված ուղղաթիռներից մեկը և դրա անձնակազմի դիերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/510590/


