Հավերժ փառք քեզ հերոս...Արցախում զոհված զինվորը ընկերների հետ վերջերս էր նշել 20 ամյակը

Երեկ Արցախում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված ժամկետային զինծառայողներից մեկն Արագածոտնի մարզից էր: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ զոհվածը 20-ամյա Քյարամ Սլոյանն է: Սլոյանը Արտաշավան գյուղից էր: Բոլորովին վերջերս էլ՝ մարտի 20-ին, զինծառայող ընկերների հետ նշել էր ծննդյան 20 ամյակը: Հիշեցնենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.